Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով իր պահուստային ֆոնդից ֆինանսների նախարարությանը հատկացնել 72 միլիոն դրամ:
Ինչպես գրված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվել են կրթության և գիտության նախարարության աշխատակազմի` 51, կադաստրի պետական կոմիտեի՝ 23, առողջապահության նախարարության՝ 47 և ԱԻՆ աշխատակազմի՝ 62 քաղաքացիական ծառայողներ:
Պետական բյուջեով 2018 թվականին քաղաքացիական ծառայողների վարձատրության հետ կապված ծախսերի տարեկան նախահաշվով հատկացվել է 113 միլիոն դրամ գումար: Սակայն կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների աշխատավարձը մայիսի 1-ի դրությամբ հաշվարկվել է 117 միլիոն դրամ: Այդ ծառայողների վարձատրությունը 2018 թվականի 1-ին կիսամյակում սահմանված կարգով ապահովելու համար ֆինանսների նախարարությանը անհրաժեշտ է լրացուցիչ 72 միլիոն դրամ:
Աղբյուրը՝ hetq.am