ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը շաբաթ օրը՝ մայիսի 19-ին, լրատվամիջոցների ներկայաուցիչների հետ առանց փողկապի զրույցի ժամանակ հերքել է Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետաքննիչների՝ Հայաստան ժամանման մասին լուրերը:
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է որոշ ԶԼՄ-ներում ու առավելապես սոցցանցերում տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանից կապիտալի արտահոսքն ուսումնասիրելու համար ժամանել են FBI-ի հետաքննիչներ:
Աղբյուրը՝ armtimes.com