Սուտ լուր է. ԱԱԾ պետը հերքում է, թե ԱՄՆ FBI-ից քննիչներ են եկել Հայաստան

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյից քննիչներ Հայաստան չեն ժամանել։ Այդ մասին հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը։

Մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները՝ Վանեցյանն ասել է. «Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած ՀԴԲ աշխատակիցներ չկան։ Սուտ լուր է»։

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր՝ Սաշիկ եւ Լեւոն Սարգսյանների դեմ, եւ այդ կապակցությամբ ՀԴԲ քննիչներ են ժամանել Հայաստան։

Աղբյուրը՝ news.am