ՊԵԿ նախագահը հրաժարական է տվել. նոր նախագահ է նշանակվել Դավիթ Անանյանը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց նիստի օրակարգում ավելացնել ՊԵԿ նախագահի հրաժարականի ու նոր նախագահի նշանակման հարցը:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հրաժարական է ներկայացրել, նրա փոխարեն նոր նախագահի նշանակման որոշման նախագիծը ներկայացրեց Արարատ Միրզոյանը:

ՊԵԿ նոր նախագահ դարձավ  ՀՀ ֆինանսների նախարարի տեղեկալ Դավիթ Անանյանը:

Աղբյուրը՝ armtimes.com