Արդեն քանի օր է, բաց նամակներ ու ահազանգեր են հնչում՝ նոր օրինագծով զինկոմիսարիատները միավորելու եւ արդյունքում սպասվելիք օպտիմալացումների մասին:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, այսօր այդ մասին խորհրդակցություն է եղել նախարարությունում՝ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ:
«Այսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին եւ տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները:
Միեւնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ եւ լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ»,- գրել է Ա. Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Աղբյուրը՝ armtimes.com