Փաշինյանը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանին ապահովել բնակարանով

Նրան բնակարան կտրամադրեն` որպես Հայաստանի երրորդ նախագահ։

Սերժ Սարգսյանին` որպես Հայաստանի երրորդ նախագահ, պետք է պետական տուն հատկացնել մեկ ամսվա ընթացքում։ Այդ մասին մայիսի 11–ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2018թ–ի մարտի 29–ին կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն Սարգսյանին` որպես նախկին նախագահի, հանձնվել է պետական առանձնատուն։ Բայց ապրիլի 19–ի նիստում արդեն վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարել է որոշումը ճանաչել ուժը կորցրած։

«Փաշինյանն առաջարկել է, որպեսզի երրորդ նախագահին բնակարան տրամադրվի արդեն նոր կառավարության օրոք։ Նա վերջին նախագահն է, որը կօգտվի նման սոցիալական երաշխիքից։ Հաջորդների համար մենք նման երաշխիքներ արդեն չենք նախատեսել», – ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։

«Շատ լավ։ Մենք որոշում կգտնենք, որը կապահովի օրենքով նախատեսված երաշխիքներ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարին խնդրում եմ ներկայացնել առաջարկ, ինչպես մեկ ամսվա ընթացքում ապահովել օրենքով նախատեսված երաշխիքը», – հայտարարեց Փաշինյանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am