Նոր Կյանքի Համայնաքապետ Գարիկ Սարգսյանը , իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նկարով , որին կիցարել է գրառում առ այն որ խրախուսական տրակտորը շուտով կնվիրեվ համայնքին:
Ֆեյսբուքյան իր գարառման մեջ համայնքապետը գրել է.«Տղերքը Հայաստանում են…Պահեցին իրենց խոստումը և Գլենդելից եկել են, որ Նոր Կյանքին նվիրեն խրախուսական տրակտորը։ Մայիսի 10-ին ժ.11։00-ին անձամբ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը գալու է Նոր Կյանք` հանդիպելու մեր համայնքի #դուխով ժողովրդին։ Եկե՛ք ինչպես հարկն է դիմավորենք մեր լավ բարեկամներին»,-նշել է Գարիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ շարժման առաջին փուլում սփյուռքահայերը հայտարարեցին , որ գյուղտեխնիկա կնվիրեն այն համայնքին ով կմիանան համաժողովրդական շարժմանը, իսկ մինչ այդ շարժմանը ակտիվ մասնակցություն է ունեցել Նոր Կյանք համայնքը , համայնքապետի գլխավորությամբ:
Աղբյուրը՝ politik.am