Իրինա Ալեգրովան անդրադարձել է թավշյա հեղափոխությանը

«Московский Комсомолец»-ում Արթուր Գասպարյանին տված հարցազրույցում երգչուհի Իրինա Ալեգրովան անդրադարձել է թավշյա հեղափոխությանը։

«Մեզ մոտ՝ Ռուսաստանում շատերը հայերին ասում էին «սևեր, կովկասյան ազգության դեմք»։ Իսկ հիմա ամենուր գոռում են՝ «ուզում ենք Հայաստանի նման»։ Սիրելիներս, հայը մեծ փորձությունների միջով անցած իմաստուն ազգ է։ Նրանք իրավունք ունեն արժանապատիվ ապրել, նրանք արել են դա ու հաջողության են հասել։ Եվ սա իմ պատմական հայրենիքն է», ասել է Ալեգրովան։

Աղբյուրը՝ scannews.am