Սերժ Թանկյանը գալիս է, դիմավորելուց հետո Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակում ելույթ կունենան

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի Հայաստան գալու մասին տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը: Նրա թռիչքը այսօր է, ժամը 20:15-ին ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձի միջոցով կոչ արեց բոլորին պատշաճ դիմավորման արարողություն կազմակերպել ու հավաքվել օդանավակայանի տարածքում:

«Ես իհարկե անձամբ կդիմավորեմ Սերժին, կուղեկցեմ նրան Հանրապետության հրապարակ, կարծում եմ ժամը 21:00-ին մենք արդեն հրապարակում կլինենք ու կարճ ելույթ կունենանք, կպլանավորենք նաեւ հաջորդ օրվա անելիքները:

Եկեք պայմանավորվենք, որ մենք այդ դիմավորման արարողությունը հավուր պատշաճի կկազմակերպենք: Հույս ունեմ՝ ինքնաթիռը ժամանակին կժամանի, իհարկե փոքր ուշացում հնարավոր է: Դիմավորում ենք նրան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, որովհետեւ կարծում եմ ներսում չենք տեղավորվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ armtimes.com