ԴԱՀԿ-ն թաքուն-թաքուն միլիոնների ծախս է արել ու քեֆ է անում. (տեսանյութ)

Ճիշտ այն ժամանակ, երբ երկրի ամենակարևոր ամբիոններից սկսած մինչև վերջին բակային տաղավարը քննարկում են երկրի ներքաղաքական կյանքի կտրուկ փոփոխությունները, ԴԱՀԿ-ն կտրված իրականությունից այսօր իր տոնն է նշելու ու ուրախանալու չգիտես՝ ինչի վրա։ Կաթվածահար եղած տասնյակ ոլորտներից իրեն առանձնացնելով՝ այս կառույցը որոշել է հավատարիմ մնալ տարիներ ի վեր որդեգրած սկզբունքին ու ֆինանս վատնել որքան հնարավոր է շատ, որքան հնարավոր է աննպատակ։ Այսպես, այսօր ժամը 7-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ԴԱՀԿ-ն իրար գլուխ է հավաքելու 400 մարդ, որպեսզի համերգային ծրագրող շլացնի հյուրերին և  մոռացնի ներքաղաքական անցուդարձը:  Ինչպես նաև ԴԱՀԿ-ի համար ֆիլմ է նկարահանվել, որը ցուցադրվելու են միջոցառման ժամանակ, լինելու է ֆուրշետ’ հյուրերի համար նախատեսված, նախասրահի և բեմի ձևավորում և հյուրասիրություն 400 անձի համար : ԴԱՀԿ պետը է ծախսել է 110.000 ՀՀ  դրամ այս միջոցառման համար։

Նկատենք, որ իրենք էլ կռահելով, որ այս լարված ժամանակներում իրենք թեմայից լրիվ դուրս են, կազմակերպիչները որոշել են չհանրայնացնել ֆինանսների այս անիմաստ ծախսը, բայց և այնպես հավաքվեն ու տեղը տեղին քեֆ անեն, ինչ իմանաս, գուցե վերջին անգամ…

Մանրամասներին տեղեկանալու համար դիտեք տեսանյութը: