Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կգա Հայաստան: «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ նա ժամանելու է մայիսի 7-ին: Ինքնաթիռը վայրէջք է կատարելու մոտավորապես 20:05-ին:
Ավելի վաղ ՀԺ-ն գրել էր, որ նա ինքնաթիռի տոմս է ամրագրած եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի հաստատել եւ Հայաստան չի ժամանել: Հետագայում սոցիալական ցանցերում նա տեղեկացրել էր, որ չի գալիս վատառողջ լինելու պատճառով: Նաեւ խոստացել էր շուտով գալ:
Վերջին օրերին երաժիշտն ուշադիր հետեւում էր #ԻմՔայլը նախաձեռնությանը: Սատարում էր շարժման մասնակիցներին, նրանց նման ցանկանում էր, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հեռանան եւ պարբերաբար իր կարծիքն էր արտահայտում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Աղբյուրը՝ armenpress.com