Կոչ ենք անում փոխանցել իշխանությունը ժողովրդի փաստացի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին․ Ռուսաստանի Հայերի Միություն

Հարգելի հայրենակիցներ,

Ռուսաստանի Հայերի միությունը կտրականապես դեմ է որեւէ գործողությանը, որը կարող է բերել լարվածության աճին Հայաստանում:

Այս առնչությամբ մենք կոչ են անում երկրի փաստացի ղեկավարներին ականջալուր լինել ժողովրդի թեկնածուին եւ փոխանցել իշխանության բոլոր լծակները ժողովրդի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Այդ արարքը կլինի վառ ապացույցն այն բանի, որ Հայաստանում անհնար է, որ տեղ գտնեն այնպիսի սցենարներ, որպիսիք եղան Ուկրաինայում, Լիբիայում եւ այլ երկրներում:

Մենք հավատում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կպահպանի իր խոստումը եւ կվերականգնի ժողովրդավարությունը Հայաստանում:

Մենք հավատում ենք, որ հետայսու այլեւս ահնարին կլինի իշխանության անփոխարինելիությունը:

Մենք հավատում ենք, որ նոր ղեկավարը կվերականգնի Հայաստանի քաղաքացիների իրավունքները, որոնք ապրում են արտասահմանում, մասնակցել քվեարկություններին:

Հեղափոխությունը Հայաստանում չունի անուն ըստ գույների: Այն Հայկական հեղափոխություն է, որը ժողովրդի ձայնն է, որին երկար ժամանակ, որեւէ մեկը չի ցանկացել ականջալուր լինել:

Մենք, Ռուսաստանի Հայերի միության անդամներս, պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Հայ ժողովրդին: Մեզանից շատերը արդեն Հայաստանում են: Արա քո քայլը, փոխիր համակարգը: