Հանրապետական պաշտոնյաները փորձում են օգտագործել պետական լծակները՝ հօգուտ ՀՀԿ-ի հանրահավաք կազմակերպելու համար: Այդ առթիվ ՀՀԿ պաշտոնյաները ճնշում են գործադրում ուսուցիչների վրա՝ ստիպելով այսօր երեկոյան փողոց դուրս գալ հօգուտ ՀՀԿ-ի:
Ուսուցիչներից մեկը դիմել է փաստաբան Գևորգ Գյոզալյանին՝ հարցնելով, թե եթե հօգուտ ՀՀԿ-ի փողոց դուիրս չգա, կարո՞ղ են իրեն հանել աշխատանքից:
«Նոր ինձ զանգել է դասատուներից մեկը և ասում է, որ այսպես կոչված թաղապետի մակարդակով փորձում են դասատուներին ի պաշտպանություն ՀՀԿ-ի փողոց հանել։ Հետաքրքրվում էր, եթե դուրս չգա իրան աշխատանքից կարող են հանել»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը՝ կոչ անելով մանկավարժներին և մյուսներին աշխատանքից հեռացնելու դեպքում դիմել իրեն: «Եթե մեկը ձեզ աշխատանքից հանեց, կապվեք ինձ հետ, ես ձեր շահերը անվճար կներկայացնեմ ընդհուպ մինչև ՄԻԵԴ»,- գրել է փաստաբանը:
Աղբյուրը՝ forrights.am