Կարապետյանները սպասում են «ուժային» հանգուցալուծման. Հրահանգված է վարկաբեկել շարժումը ՀՀ-ում և ՌԴ-ում

Երեկ գիշեր «Տաշիր» գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել են ՀՀ-ում գործող որոշ գործարարների հետ, հիմնականում` ՀՀԿ-ական` քննարկելով հարցի ուժային լուծման տարբերակը։ Նրանք պնդել են, որ նման լուծումն հնարավոր է, երբ հրապարակը կամաց-կամաց սկսի դատարկվել։ Դրա համար պատրաստվում են ներդնել իրենց տիրապետության տակ գտնվող ողջ միադիառեսուրսը շարժումը վարկաբեկելու համար, հայկականից ընդհուպ մինչև մոսկովյան։

Աղբյուրը՝ politik.am