ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

19:43, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը.

Ընդունել Կառավարության հրաժարականը»։