ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց

Րոպեներ առաջ Երեւան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) ազատ արձակվեց ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը նույնպես ազատ արձակվեցին:

Հիշեցնենք, նա ձերբակալվել էր երեկ, Սերժ Սարգսյանի հետ Մարիոթ Արմենիա հյուրանոցում տապալված բանակցություններից րոպեներ անց:

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ Ազգային ժողով՝ Փաշինյանին եւ նրա հետ ձերբակալված ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանքի համաձայնություն տալու համար:

Այսօր ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդությունը հետ վերցնելու առաջարկով: Թեեւ քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտարարություն տարածեց, որմինչ այժմ դատախազությունը նման միջնորդություն չի ստացել:

Աղբյուրը՝ armtimes.am