«Եթե մի բան անում եմ, անում եմ լավ կամ ընդհանրապես չեմ անում». Էդգար Այվազյան

Զրուցակիցը Հասարակական գործիչ, Հասարակայնության հետ կապերի առաջատար մասնագետ, Համազգային Վստահություն խորհրդի անդամ, <<Երևան Սիթի>> սուպերմարկետների ցանցի Մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի և գովազդի դեպարտամենտի ղեկավար Էդգար Այվազյանն է:

Էդգար երկար տարիներ է մենք ձեզ գիտենք որպես առաջատար և պահանջված Հասարակայնության հետ կապերի մասնագետ սակայն արդեն մեկ տարի է ինչ դուք սկսել եք հանդես գալ որպես պրոդյուսեր. Պրոդյուսինգը Ձեզ համար թրենդային մասնագիտությո՞ւն է, թե՞ վաստակելու միջոց:

Եթե կազմակերպչական ջիղը դարերի ընթացում դարձել է թրենդ, ուրեմն` ես իմ բոլոր կյանքերում թրենդի մեջ եմ եղել)): Կազմակերպիչ կարող են լինել շատերը, բայց բոլորը չեն կարող զբաղվել պրոդյուսինգով. դրա համար շատ բան է հարկավոր, նախ` մարդու տեսակը, հետո կրթությունը, փորձը, փորձառությունը, հեռատեսությունը, բանակցային հմտությունները… Էլ չեմ շարունակի. մտածում եմ` ինձանից սկսում եք կորզել իմ աշխատանքին վերաբերող գաղտնիքներ))):

Ի՞նչ ուղղություններ կան, որոնք Ձեզ համար անհաղթահարելի եք համարում:

Այն ուղղությունները, որոնց մեջ դեռ չեմ մտել: Երևի հիշեմ նրանք, որտեղ արդեն հաջողել եմ`

1.<<Երևան Սիթի>> սուպերմարկետների ցանցի Մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի և գովազդի դեպարտամենտի ղեկավարն եմ արդեն 10 տարի:

2.TV- ոլորտ` Քոմ info, ֆայլ pro հաղորդումներում որպես <<Glance>> նախագծերի պրոդյուսեր

3.Մրցանակաբաշխություններ-<<Տարվա ապրանքանիշ>>, <<Հայուհի>>, <<Վարկանիշ  որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու սկսած 2015թ-ից

4.Ամսագիր-Glance.am  – Հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն

5.Պրոմո հոսթ ընկերությունում որպես Հասարակայնության հետ կապերի մասնագետ-խորհրդատու

Բոլորիս նաև հայտնի է որ արդեն տարիներ շարունակ առաջատար սոցիալական և հասարակական հեռուստածրագրերում ձեր մասնակցություն եք ունենում որպես փորձագետ. Այս աստիճան ծանրաբեռնվածությունն ու պահանջված լինելը արդյոք չի սպառում ձեզ .

Չեմ ասի որ չեմ հոգնում սակայն ես արդեն գիտեմ իմ  առաքելությունը և պետք է պատվով կատարեմ աշխատանքս և ինձ մոտ արդեն հակառակ պրոցեսն է տեղի ունենում ես ծանրաբեռնվածությունից նոր լիցքեր և ուժ եմ ստանում…..

2014-ին Տարվա լավագույն Հանրային ծառայող և տարվա լավագույն Ապրանքանիշ ազգային ամենամյա մրցանակաբշխությանը արժանացել եք Հասարակայնության հետ կապերի տարվա մասնագետի անվանակոչմանը ինչպես նաև նույն տարվա վերջում. Վստահության Վարկանիշ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել եք <<Հասարակական և բարեգործական ծրագրեր իրականացնող, բարձր վարկանիշ ունեցող մասնագետի անվանակոչման>> մրցանակի: Հետո ի՞նչ եղավ:

Հետո եղավ ոգևորություն,ցանկություն,աշխատասիրություն,ստեղծագործական նոր մտքեր և այս ամենը առաջ են գալիս միմիայն գնահատված լինելու ժամանակ: Եվ այսօր ես ունեմ նոր նախագծեր ես կասեյի նաև նոր ոլորտ որտեղ սիրով և մեծ թիմով իրականացնում եմ գեղեցիկ աշխատանքներ :Հիմա ես անում եմ այն, ինչ անում եմ, ու կարող եմ ասել` լավ եմ անում իմ աշխատանքը քանի որ այն իմ օրվա և կյանքի անբաժան մասն է կազմում և դա միայն իմ անձնական կարծիքը չէ:

Վստահ պատասխան էր: Կարող եք, որովհետև ինչ նախաձեռնում եք, անում եք լավ, տրամաբանված և դա ձեր աշխատանքներում ակնհայտ է: Իսկ ի՞նչ կանեք, եթե մի օր մի նախագծում ունենաք պարտություն:

Դուք մասամբ պատասխանեցիք Ձեր հարցին. ես վստահ եմ, բայց ոչ ինքնավստահ. ցանկացած նոր գործ սկսելուց առաջ ծանրութեթև եմ անում հնարավոր ռիսկերը և ամենակարևորը եթե չես ուզում պարտվել պետք է ընտրես ճիշտ թիմ ես միշտ աշխատում եմ իմ ընտրած թիմի հետ և ես հաջողակ և երջանիկ մարդ եմ ինձ համարում որ ինձ միշտ հնարավորություն է տրվում ընտրել թե ում հետ աշխատեմ: Ինձ համար կարևոր են այն մարդիկ, ովքեր աշխատանքում ինձ հետ նայում են նույն ուղղությամբ :