ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկան համարում է աշխարհում ամենավտանգավոր երկիրը: Այս մասին նախագահը հայտնել է թվիթերի իր էջում:
Թրամփը բացատրել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման անհրաժեշտությունը:
«Մեզ անհրաժեշտ է պատ, որպեսզի կարողանանք կանգնեցնել թմրանյութերի զանգվածային ներհոսքը Մեքսիկայից»,-գրել է Թրամփը:
Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից էր:
2017թ.-ի հուլիսի 12-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է 1.6մլրդ դոլար հատկացնել՝ «Թրամփի պատի» կառուցման համար: Թրամփը խոստացել է, որ պատի կառուցումը կսկսվի մոտ ժամանակահատվածում:
ԱՄՆ-ը պատրաստվում է պատ կառուցել 509կմ սահմանին, ինչպես նաև ամրացնել 655կմ երկարությամբ արդեն առկա սահմանազատումը:
Աղբյուրը՝ life.panorama.am