Մեծ Բրիտանիայի արքայական պալատին մոտ կանգնած աղբյուրները որոշ մանրամասներ են հայտնել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողության մասին: Այն մի փոքր տարբերվելու է թագավորական ընտանիքին հատուկ ավանդական արարողություններից:
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ավելի շատ սեփական ճաշակով ու մտահղացումներով են առաջնորդվելու: Մեգանը, օրինակ, իր հարսանեկան զգեստի դիզայներին բրիտանացի մասնագետների շարքից չի ընտրել: Նա դեռ դեկտեմբերին է իսրայելական « Inbal Dror » նորաձևության տանը պատվիրել ստեղծել իր զգեստի էսքիզները:
Մեգանն արդեն որոշել է, թե ինչ զարդեր է կրելու: Դրանք համեստ ու գեղեցիկ են լինելու, բայց ոչ այնքան վառ, որպեսզի ստվերեն Վինձորի ամրոցի սուրբ Գեորգիի մատուռի գեղեցկությունը, որտեղ էլ անց է կացվելու նրանց պսակադրությունը:
Մեծ Բրիտանիայի արքայական պալատին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են նաև, որ հարսանեկան արարողության համար նախատեսված ճաշացանկը կազմված չի լինելու միայն ազգային կերակրատեսակներից:
«Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը չեն անտեսում ավանդույթները, բայց այդ օրը ցանկանում են միմյանց նվիրել» ,- ասել են նրանք:
Աղբյուրը՝ life.panorama.am