Ճակատագրի բերումով միջնակարգս ավարտելուց հետո ընտանիքիս հետ տեղափոխվեցի Ամերիկայի միացյալ նահանգներ: Չեմ ցանկանում մանրամասնել ինչու, բայց ընտանիքս այլ ելք չուներ և օտարության մեջ ապրելուս ընթացքում այն հիմնական ուժը որն ինձ հայ էր պահում դա հայ մշակույթն էր: Հիշում եմ այն ժամանակ երբ այդքան էլ հեշտ չեր հայալեզու գիրք գտնել, որքան էի ուրախանում երբ որևե մեկը Հայաստանից ինձ Սևակ կամ Իսահական էր բերում: Ինչևե տարիներն անցան և այսօր համացանցը հնարավորություն է տալիս գտնել ուզածդ հեղինակին թե դասական թե ժամանակակից: Ահա հենց համացանցով էլ ծանոթացա հայ Ժամանակակից բանաստեղծ Դավիթ Մշեցու ստեղծագործություններին և ինքս ինձ համար բացահայտեցի ևս մեկ շատ սիրելի բանաստեղծի: Ես որպես ընթերցող հիացած եմ նրա տողերով, բայց այս հրապարակումս ոչ թե Դավիթին գովերգելու կամ նրա բանաստեղծությունները քննարկելու համար է, այլ այն զզվելի նյութի վերաբերյալ որը մի երկու օր առաջ հայտնվեց համացանցում: Խոսքս past.am լրատվական կայքում հայտնված <<Հայկական թոք շոուների 5 ամենաանադեկվատ հյուրերը, ովքեր ազդում են մարդկանց նյարդերի վրա>> հրապարակման մասին է: Որտեղ կայքը որպես նյութի աղբյուր նշում է ինչ-որ ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԲԼՈԳ: չնայած վստահ էի որ լուրջ մարդու հետ գործ չունենք բայց այնուամենայնիվ հետաքրքրվեցի այդ բլոգով և ահա թե ինչ ձեզ եմ ներկկայացնում մի քանի վերնագրեր որպեսզի ավելի լավ կարողանաք կարծիք կազմել բլեգի ու բլոգերի մակարդակից: << ԷՍ ԵՐԿՐՈՒՄ ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻՑ ԲԱՑԻ ՈՒՐԻՇ ԴԵՐԱՍԱՆ ՉԿԱ՞, ՈՐ ԲՈԼՈՐ ՖԻԼՄԵՐՈՒՄ ԻՐԵՆ ԵՆ ՆԿԱՐՈՒՄ>>, << 5 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ Է ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ>>, << ՀԱՅԱԿԱԿԱՆ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԻ ԹՈՓ 10 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԿՐԾՔԵՐԸ>> և այլն: Ահա թե որն է այս բլոգի փիլիսոփայությունը: Ցավոք սրտի մոտիկից չեմ ճանաչում վերընշված հրապարակման մեջ որպես անադեկվատ ներկայացվող մարդկանց գործունեությանը դրա համար եմ խոսքս կառուցում Դավիթ Մշեցու ստեղծագործության շուրջ, կրկնում եմ ստեղծագործության, որովհետև խոսքս Դավիթ Մշեցի բանաստեղծի մասին է: Ես ինքս էլ շատ հաճախ համաձայն չեմ լինում մարդկանց արտահայտած մտքերի և կարծիքների հետ, բայց դա ոչ մի կապ չունի նրանց արած գործի, հատկապես ստեղծագործական աշխատանքի հետ: Վստահ եմ չէի անդրադառնա այս թեմային եթե հրապարակման մեջ չլիներ հետևյալ միտքը ՝ այս երիտասարդը գործնականում միջակ գրող է: Եվ այսպես թոփ կրծքեր հայտնաբերող և հանրությանը հրամցնող բլոգերը որոշում է բանաստեղծի և նրա ստեղծագործության մակարդակը: Իսկապես զարմանալի է եթե չասենք զզվելի: Եթե ինչ-որ մեկը ձեզ հանդիպի և նայելով ձեր աչքերին հայտարարի դուք տառապում եք սպիտակարյունությամբ, որը կլինի ձեր առաջին հարցը նրան, իհարկե կհարցնեք Բժի՞շկ եք: Այս դեպքում ցանկացա հարցնել գրականագետ ե՞ք, բայց չհարցրեցի հիշելով որ մարդը իրականում պրոֆեսիոնալ կրծքերի մասնագետ է: Ինչևե ոչ Դավիթ Մշեցին ոչ մնացած անհատները որոնց անրադարձել էր բլոգերը սրանից ոչինչ չեն կորցնելու, հատկապես ոչինչ չի կորցնելու նրանց մեջ ապրող ստեղծագործողը, պարզապես աշխարհի վրա ավելանում են մի քանի հայհոյանք ու վիրավորանք, այդքանը: Միայն բլոգերին ցանկանում եմ ասել բարեկամս զբաղվիր կրծքերով, հետույքներով, դա է քո կոչումն ու հնարավորությունների չափը, իսկ գրականությունը թող գրականագետներին, թատրոնը թատերագետներին և այլն:
Անի Հակոբյան ԱՄՆ