Գեյերի ու լեսբիների համաժողով՝ Հայաստանում. ԼԳԲՏ շարժում են ձեւավորում ՀՀ-ում

Հոկտեմբերի 17-18-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համաժողով, որը կրել է «Ծիածան» անվանումը: Համաժողովն անցկացրել են Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք pinkarmenia.org կայքից:

Սույն լուրը քիչ առաջ ակտիվորեն սկսվեց տարածվել ֆեյսբուք սոցիալական ցանցով, բայց ուշագրավ է, որ հայ օգտատերերի կողմից դեռ հայհոյախառն մեկնաբանություններ չկան:

Ըստ pinkarmenia.org-ի, համաժողովի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները եւ միասին մշակել ռազմավարություն եւ քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար:

Մասնակիցներից շատերը հայտնեցին, որ համաժողովը Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց, հատկապես դուր էր եկել այն փաստը, որ շարժմանը նոր դեմքեր են միացել ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ազնվանալ (քամինգ աութ անել):

Միջոցառմանը ներկա են եղել  մոտ 40 մասնակից, թե´ ԼԳԲՏ համայնքից, թե´ ԼԳԲՏ մարդկանց համախոհներից:

Աղբյուրը՝ armtimes.com