ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԸ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ԼՂՀ-Ի 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻՆ…

    Լոս Անջելեսում բնակվող հայերը միանում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձի շնորհավորանքին:                      

  Սովորաբար ասում են՝ պատմության անիվը ետ տանել չենք կարող Արցախի ժողովրդի համար, սակայն, այդ 24 տարիները բազում հերոսական ու ավա՜ղ,Արցախի ժողովրդի համար  նաև ողբերգական էջեր են ամփոփում: 

Սիրելի՛ արցախցիներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ՝ անկախության տոնի կապակցությամբ: Այսօր, բոլորիս համար փառավոր օր է: Խաղաղություն և բարօրություն ենք մաղթում Ձեր ընտանիքներին:

Գայանե Մանուկյան 

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Պատիվ ունեմ Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու, քաղաքի ողջ բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն ու հպարտության զգացումով շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ:

1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախի հայությունը միակամ ու վճռականորեն մերժեց Ադրբեջանի բռնատիրությունը՝ ընտրելով իր հազարամյա բնօրրանում սեփական ճակատագիրը սեփական կամքով տնօրինելու ուղին: Այսպես սկիզբ առավ ազատ, անկախ Արցախի Հանրապետության ծնունդը՝ իրականություն դարձնելով այդ երկրամասի հայության մի քանի սերունդների երազանքը: 

24 տարին պատմության համար մի ակնթարթ է, բայց Արցախի ժողովրդի համար այդ տարիները բազում հերոսական ու ավա՜ղ, նաև ողբերգական էջեր են ամփոփում:

Արցախը չերերաց անասելի դժվարությունների առաջ, ավելին՝ դարձավ առավել վճռական ու համախումբ՝ փառքով դուրս գալով իրեն պարտադրված պատերազմից…

Այսօր Արցախի Հանրապետությունը արդեն կայացած պետություն է, որը դավանում է ժողովրդավարական արժեքներին: Ահա թե ինչու նրա նկատմամբ տարեցտարի ավելանում է միջազգային հանրության հետաքրքրությունը: Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Արցախը միջազգայնորեն կճանաչվի: Այդ դեպքում համայն հայության անելիքը մեկն է՝ հնարավորինս նպաստել այդ գործընթացին:

Երիցս փառք Արցախի հերոսական ժողովրդին 

Թող հավերժ կեցցե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Հարգանքներով՝ Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ