Դրամի արժեզրկումը կանգնեցնելու համար Կենտրոնական բանկը մարտին 122 մլն ԱՄՆ դոլարի ներարկում է արել արտաժույթի շուկայում. Սուրեն Պարսյան

ՀՀ կենտրոնական բանկը մարտի 23-ին՝ 30 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 31-ին՝ 40 մլն ԱՄՆ դոլարի արտաժույթ վաճառեց շուկայում, ինչը թույլ տվեց թուլացնել դրամի սրընթաց անկումը, այս մասին «Ֆեյսբուքում» գրառել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մարտ ամսին Կենտրոնական բանկը 122 մլն ԱՄՆ դոլարի ներարկում է արել արտաժույթի շուկայում: Մարտին արտաքին և ներքին գործոնների ազդեցության տակ դրամը կտրուկ արժեզրկվեց։ Արտաժույթի շուկայի վրա էական ազդեցություն ունեցավ նաև կենտրոնական բանկի մարտի 16-ին և 17-ին իրականացրած մոտ 52 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժույթի տրամադրման սվոպ գործառնությունները։ Այնուհետև, ԿԲ-ն մարտի 23-ին՝ 30 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 31-ին՝ 40 մլն ԱՄՆ դոլարի արտաժույթ վաճառեց շուկայում, ինչը թույլ տվեց թուլացնել դրամի սրընթաց անկումը։

Այսինքն՝ միայն մարտ ամսին ԿԲ-ն շուրջ 122 մլն ԱՄՆ դոլարով նվազեցրել է արտաժութային պահուստները դրամի արժեզրկումը կանգնեցնելու համար։ Եվ հիմա լրիվ անտեղի է, որպես ֆինանսական ձեռքբերում, նշել, որ ԿԲ-ն 8,1 ԱՄՆ դոլար է գնել արտաժույթի շուկայից»։

Tert.am