Տավուշի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Իջևանում կողոպուտ կատարողին. Shamshyan.com

Այսօր ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչ, 25-ամյա Սուրեն Ավալյանին, որը կասկածվում է ապրիլի 5-ին Իջևան քաղաքում կողոպուտ կատարելու մեջ, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Իջևանի բնակիչ, 38-ամյա Նոյեմզար Գրիգորյանը ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է տվել, որ նույն օրը՝ ժամը 17:15-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության փողոցում անհայտ անձը իր ձեռքից քաշել և բացահայտ հափշտակել է դրամապանակը:

Ն. Գրիգորյանի տուն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ դրամապանակի մեջ եղել է 1 հատ ոսկյա մատանի, 510 հազ. դրամ, բանկային և առևտրի կենտրոնների զեղչի քարտեր: Հափշտակողը դիմել է փախուստի, իսկ Ն. Գրիգորյանին պատճառվել է մոտ 700 հազ. դրամի վնաս:

Կայքի տեղեկություններով՝ քիչ առաջ Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Եփրեմ Գասպարյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով մեղադրանք է առաջադրվել Ս. Ավալյանին, ով ձերբակալվել է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։