LosArmNews-ը սկսում է նոր նախաձեռնություն, որի նպատակը մեր համայնքում առկա խնդիրների մասին բարձրաձայնելն է՝ հիմնվելով փաստերի և իրական ապացույցների վրա։
Մեր նպատակը որևէ մեկին վնասելը, անձնական հաշիվներ մաքրելը կամ մարդկանց հրապարակայնորեն դատապարտելը չէ։ Ընդհակառակը՝ մենք ցանկանում ենք, որ հրապարակայնությունը դառնա պատասխանատվության միջոց։ Երբ անարդար կամ անազնիվ գործողությունները չեն մնում ստվերում, գուցե դրանց հեղինակները վերանայեն իրենց վարքագիծը, իսկ մյուսները երկու անգամ մտածեն նույնը կրկնելուց առաջ։
Խոսքը կարող է վերաբերել ամենատարբեր խնդիրների՝ խարդախության, մարդկանց աշխատեցնելու և գումարը չվճարելու, բիզնեսում մարդկանց մոլորեցնելու, գումար վերցնելու և խոստումը չկատարելու, ներգաղթի կամ աշխատանքի վերաբերյալ կեղծ խոստումների, մասնագիտական ծառայությունների ընթացքում հնարավոր չարաշահումների կամ մեր համայնքի անդամներին վնաս պատճառող այլ գործողությունների մասին։
Եթե նման պատմություն ունեք, LosArmNews-ին պարզապես մեղադրանք ուղարկելը բավարար չէ։ Անհրաժեշտ են ապացույցներ կամ այլ ստուգելի նյութեր։
Ցանկության դեպքում աղբյուրի անունը կարող է չհրապարակվել։ Սակայն անանուն լինելը չի նշանակում, որ տեղեկությունը կարող է լինել առանց ապացույցների։
Ստացված նյութերը հրապարակելուց առաջ կվերանայվեն, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են ստուգվել։ Մենք չենք պատրաստվում հրապարակել անհիմն անձնական մեղադրանքներ, բամբասանք կամ որևէ մեկի դեմ վրեժխնդրության նպատակով ուղարկված նյութեր։
Մենք դատարան կամ ոստիկանություն չենք։ Մենք լրատվամիջոց ենք։ Մեր գործն է՝ հանրային նշանակություն ունեցող, փաստերով հիմնավորված խնդիրների մասին տեղեկացնել մեր համայնքին և անհրաժեշտության դեպքում հնարավորություն տալ նաև մյուս կողմին ներկայացնելու իր դիրքորոշումը։
Եթե գիտեք մի պատմություն, որի մասին, ձեր կարծիքով, մեր համայնքը պետք է իմանա, ուղարկեք այն՝ հնարավոր բոլոր ապացույցներով.
info@losarmnews.com
Մենք չենք կարող մեկ օրում փոխել ամբողջ համայնքը։ Բայց կարող ենք սկսել մի պարզ սկզբունքից՝
Չլռել փաստերի մասին։ Չտարածել սուտը։ Եվ պաշտպանել մեր համայնքը՝ ճշմարտությամբ։
LosArmNews
OUR COMMUNITY, OUR RESPONSIBILITY: IF WE REMAIN SILENT, THE PROBLEMS WILL REMAIN
LosArmNews is launching a new initiative aimed at bringing attention to problems within our community, based on facts and real evidence.
Our goal is not to harm anyone, settle personal scores, or publicly condemn people. On the contrary, we want transparency to become a means of accountability. When unfair or dishonest actions are not left in the shadows, perhaps those responsible will reconsider their behavior, while others will think twice before doing the same.
This may involve a wide range of issues, including fraud, having people work and not paying them, misleading people in business, taking money and failing to fulfill promises, making false promises regarding immigration or employment, possible misconduct in professional services, or other actions that harm members of our community.
If you have such a story, simply sending an accusation to LosArmNews is not enough. Evidence or other verifiable materials are required.
If desired, the identity of the source may remain confidential. However, being anonymous does not mean that information can be submitted without evidence.
Submitted materials will be reviewed before publication and, when necessary, may be verified. We will not publish baseless personal accusations, rumors, or materials submitted for the purpose of taking revenge against anyone.
We are not a court or the police. We are a news organization. Our job is to inform our community about matters of public importance that are supported by facts and, when necessary, to give the other side an opportunity to present their position as well.
If you know of a story that you believe our community should know about, send it along with all available evidence:
mailto:info@losarmnews.com
We cannot change the entire community in one day. But we can begin with one simple principle:
Do not remain silent about the facts. Do not spread lies. And protect our community through truth.
LosArmNews