LosArmNews is publishing this story after singer Aidin Davoudi and his wife, Mahsa Nazari, asked us to help bring public attention to what they describe as an ongoing campaign of intimidation, harassment, and threats against their family.
According to Davoudi, the campaign is not simply the work of anonymous individuals online. He alleges that people currently living in the United States are acting on behalf of, or in support of, the Iranian regime by spreading false information, encouraging coordinated harassment, filing reports with U.S. authorities, and attempting to intimidate his family because of their political views.
Davoudi says he and his wife have long supported democratic change in Iran and have openly criticized the current Iranian government. He believes this political stance has made them targets of a coordinated effort to silence them.
Among the allegations described in the statement provided to LosArmNews are claims of online harassment, death threats, organized defamation campaigns, and repeated reports sent to U.S. government agencies. Davoudi also alleges that individuals residing in the United States have been encouraged to participate in these activities.
LosArmNews has not independently verified these allegations. However, if individuals living in the United States are in fact coordinating with or acting on behalf of a foreign government to intimidate, threaten, or silence political opponents, that would be an extremely serious matter deserving careful investigation by the appropriate U.S. authorities.
Threats, intimidation, and attempts to silence people through fear have no place in a free society. Regardless of political opinions, disputes should be resolved through lawful and peaceful means—not through harassment or violence.
For that reason, LosArmNews believes these allegations deserve public attention and a fair review by the appropriate authorities. We encourage anyone with relevant evidence to present it through the proper legal channels.
LosArmNews will continue to follow this story and report verified developments as they become available.
Երգիչ Այդին Դավուդին պնդում է, որ Իրանի ռեժիմի կողմնակիցները ԱՄՆ-ում շարունակում են հետապնդել իր ընտանիքին
LosArmNews-ը որոշել է հրապարակել այս պատմությունը այն բանից հետո, երբ երգիչ Այդին Դավուդին և նրա կինը՝ Մահսա Նազարին, դիմեցին մեր խմբագրությանը՝ խնդրելով հանրության ուշադրությունը հրավիրել իրենց խոսքով տարիներ շարունակ շարունակվող սպառնալիքների, ճնշումների և կազմակերպված զրպարտչական արշավի վրա։
Այդին Դավուդին երկար տարիներ սերտ կապեր է ունեցել հայկական համայնքի հետ։ Նա ապրել է Հայաստանում, ազատ խոսում է հայերեն և բազմաթիվ անգամներ մասնակցել է հայկական մշակութային միջոցառումների ու բարեգործական նախաձեռնությունների՝ մշտապես պահպանելով իր կապը հայ ժողովրդի հետ։
Դավուդուի խոսքով՝ իրենց դեմ իրականացվող արշավը չի սահմանափակվում միայն սոցիալական ցանցերով։ Նա պնդում է, որ ԱՄՆ-ում բնակվող որոշ անձինք, իր համոզմամբ, գործում են Իրանի գործող իշխանությունների շահերից ելնելով կամ աջակցելով նրանց՝ փորձելով վարկաբեկել իրեն և իր ընտանիքին, տարածելով կեղծ տեղեկություններ, կազմակերպելով զրպարտչական արշավներ, ինչպես նաև տարբեր հաղորդումներ ուղարկելով ամերիկյան պետական կառույցներին։
Դավուդին նշում է, որ ինքը և իր կինը տարիներ շարունակ բացահայտ արտահայտվել են Իրանում ժողովրդավարական փոփոխությունների օգտին և քննադատել գործող իշխանություններին։ Նրա համոզմամբ՝ հենց այդ քաղաքական դիրքորոշման պատճառով են իրենք դարձել նման գործողությունների թիրախ։
LosArmNews-ին փոխանցված հայտարարության մեջ զույգը նաև պնդում է, որ ստացել է բազմաթիվ սպառնալիքներ, այդ թվում՝ մահվան սպառնալիքներ, և որ իրենց դեմ իրականացվել են համակարգված առցանց հարձակումներ, որոնք, իրենց խոսքով, լրջորեն ազդել են իրենց անձնական կյանքի, մասնագիտական գործունեության և անվտանգության վրա։
LosArmNews-ը չի կարող անկախորեն հաստատել վերոնշյալ բոլոր պնդումները։ Հոդվածում ներկայացված տեղեկությունները հիմնված են Այդին Դավուդուի և Մահսա Նազարիի հայտարարությունների վրա և ներկայացվում են որպես նրանց դիրքորոշում։
Սակայն, եթե երբևէ հաստատվի, որ ԱՄՆ-ում բնակվող անձինք իսկապես համագործակցել կամ գործել են օտարերկրյա իշխանությունների շահերից ելնելով՝ նպատակ ունենալով սպառնալ, լռեցնել կամ վնասել ԱՄՆ-ում բնակվող մարդկանց, ապա դա չափազանց լուրջ հարց է, որը պետք է արժանանա իրավապահ մարմինների մանրակրկիտ քննությանը։
Անկախ քաղաքական հայացքներից՝ սպառնալիքները, ահաբեկումը, հետապնդումը և մարդկանց կամ նրանց ընտանիքների նկատմամբ բռնության կոչերը չեն կարող ընդունելի լինել ժողովրդավարական հասարակությունում։
LosArmNews-ը կշարունակի հետևել այս պատմությանը և կներկայացնի բոլոր այն նոր զարգացումները, որոնք կհաստատվեն վստահելի և ստուգված աղբյուրներով։