“New York Times”-ը իր ամենաբազմազան թոփ շքերթների շարքում այս անգամ անդրադարձել է “21-րդ դարի ամենախիզախ և անվախ տղային”:
Այդ տղան Իրաքից է` Մուստաֆա Սադամ Հուսեին: Նա Սադամ Հուսեինի 14 ամյա թոռնիկն է, ով վերջինն է եղել, որ զենքը ձեռքին դիմադրել է շեյխ Նավաֆ Զայդանի առանձնատան վրա ամերիկյան հատուկ ջոկատների հարձակման ժամանակ: Այդ պահին տանը կենդանի մնացած միակ մարդն էր նա, իսկ կողքին ընկած էին հոր, հորեղբոր և իրենց անվտանգության աշխատակցի դիերը:
Ըստ այդ հարձակմանը մասնակից ամերիկյան զինվորներից մեկի վկայության, երբ նրանք ներխուժել են տուն, Մուստաֆան նրանց վրա կրակ է բացել ավտոմատով: Թվով 400 ամերիկյան զինվորներ շրջափակել են նրան: Իր աչքի առաջ հոր ու հորեղբոր սպանությունը տեսնելուց հետո նա սպանել է 14 ամերիկացիների` սնայպերով:
Սադամ Հուսեինի թոռան հետ պայքարը տևել է մոտ 6 ժամ:
Երբ ամերիկացիները սպանել են տղային, չեն հավատացել, որ այդքան ժամանակ նրանց դիմադրողը մեկ հոգի էր, ավելին, նրանց ապշեցրել է այն, որ այդ մեկը իրականում երեխա էր:
Մուստաֆայի մասին հոդվածի վերջում New York Times-ի լրագրող Ռոբերտ Էյսկը նշել է. “Եթե մենք ունենայինք այս տղայի նման մի հոգի , ապա մենք նրա արձանը կկանգնեցնեինք ամեն քաղաքում:Կխոսեինք նրա խիզախության մասին ամենուր և ամեն պահի, և նա օրինակ կլիներ մատաղ սերնդի համար, կլիներ մեկը, ում հետ կկարողանային համեմատել”:
www.maxpark.com