Այդ զանգը լուրջ աջակցություն էր․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը KOMMERSANT-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերությանը։ Այն բանից հետո, երբ Հայաստանում քրեական գործ հարուցվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ եւ նա որոշեց վերադառնալ քաղաքականություն, դարձավ հիմնական հակառակորդը Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Լրացուցիչ ինտրիգ հարցին հաղորդեց նաեւ այն, որ Քոչարյանը հանդիսանում է Վլադիմիր Պուտինի մոտ ընկերը։ Քաղաքական շատ հարցերի հետ կապված «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովը զրուցել է նախկին նախագահի հետ։

Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն։ Ինչ է դա նշանակում։

Դա նշանակում է, որ նա վերադարձել է քաղաքականություն։

**Ինչ հավակնություններ ունեք։  Ցանկանում եք երկրի նախկին ղեկավարից դառնալ գործող ղեկավա՞ր։

** Նախ ես երբեք քաղաքականությունից դուրս չեմ էլ եկել։ Ինչպես ընդունված է ասել, նախագահները չեն հեռանում քաղաքականությունից։ 10 տարի ես շատ պասիվ էի։ Հայտնում էի իմ տեսակետները միայն սկզբունքային հարցերի շուրջ, որոնց հետ համաձայն չէի, սակայն այլ ակտիվություն չէի ցուցաբերում։ Հիմա ավելի ակտիվ եմ արտահայտվելու։

**Արդեն արտահայտվում ե՞ք։

** Արդեն արտահայտվում եմ։

Ես ներքաշվել եմ քաղաքական պրոցեսների մեջ։ Ինչպիսի ձեւաչափերով։ Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարշում, կարող է լինել որեւէ կուսակցությանը ընդգծված աջակցություն եւ կարող է լինել անձնականացված կամ ոչ-անձնականացված։

Վերջին շրջանում Հայաստանում իրադարձությունները զարգանում են շատ արագ։ Քչերը հստակ պատկերացում ունեն, թե երբ տեղի կունենան պատլամենտական ընտրությունները։ Փաշինյանն ասում է, որ դրանք կարող են տեղի ունենալ մինչեւ այս տարվա վերջ, կամ հաջորդ տարի։ Արդյոք այդ դեպքում ավելի հստակեցում ֆորմատի, անհրաժեշտություն չկա։ Օրինակ, աջակցելու եք արդյոք Հանրապետական կուսակցությանը, թե ձերն եք ստեղծելու։

Կարելի է ասել, որ դեռեւս չեմ հստակեցրել։ Պայանավորված նաեւ ընթացիկ զարգացումներով։

**Ինչ զարգացումներ են։

** Չեմ կարծում, թե Հայաստանում որեւէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում։

Նյութի աղբյուրը՝ primenews.am