Կերտածս ամեն կերպար ինձանից ինչ-որ բան ունի. Խորեն Լևոնյանը նշում է ծննդյան 35-ամյակը

Դերասան, երգիչ, հաղորդավար Խորեն Լևոնյաննիր 35-ամյակի առթիվ հարազատներին, ընկերներին և իր արվեստի երկրպագուներին մեծ տոն կնվիրի մենահամերգով, որը կանցկացվի սեպտեմբերի 16-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգային ծրագրի, ինչպես նաև Մայր թատրոնում սեպտեմբերի 27-28-ին կայանալիք «Սասնա ծռեր» ներկայացման մասին, որում դերասանը մարմնավորելու է Սասունցի Դավթին,  «Արմենպրես»ի թղթակիցը զրուցել է արտիստի հետ:

«Հնչելու են  արտասահմանյան ստեղծագործություններորոնք  նախկինում չեմ կատարելՇատկարևոր բան ունեմ ասելու բոլոր նրանցում հրավիրել եմ այդ երեկոյինՆրանց եմ ուղղելուհոգուցս բխած կարևոր խոսքերը»,- նշեց Խորեն Լևոնյանը:

Դերասանն ասաց, որ իր ողջ ստեղծագործական կյանքում միշտ արժևորում է յուրաքանչյուր  նոր ֆիլմ, նոր ներկայացում, նոր նախագիծ, որում մասնակցություն է ունենում: «Այնկերպարներըորոնք կերտել եմկիսով չափ իմն ենկիսով չափ ձեռք բերված: Ամեն դերանցկացնում եմ իմ պրիզմայով և անպայման ինձանից  ինչոր բան փոխանցում դրանԿերտածսբոլոր կերպարներն էլ հոգեհարազատ են»,-խոստովանեց Լևոնյանը:

Անդրադառնալով սպասված «Սասնա ծռեր» բեմադրության առաջնախաղին՝ նա շեշտեց, որ անհրաժեշտություն է մեր էպոսի՝ դյուցազնավեպի հիման վրա բեմադրված ներկայացման առկայությունը Մայր թատրոնի խաղացանկում: «Դա մեր ժողովրդի պատմությունն է, այսօրվա իրականությունն է արտացոլում,  դա մենք ենք այսօր, և դարեր շարունակ ոչինչ չի փոխվել: Դա պատմություն է, որը մենք փորձում ենք պատմել մեր տեսանկյունից, ռեժիսորի տեսանկյունից: Կարծում եմ՝  այն, ինչ շատերը սպասում են, չի լինելու: Թատերասերները հետաքրքիր մեկնաբանությամբ ներկայացման ականատես կլինեն»,-եզրափակեց Խորեն Լևոնյանը:

Անժելա Համբարձումյան