«Նոր- նյու» մոնո ներկացումը

«Նոր- նյու» էզոթերիկ մեդիտացիոն մոնո ներկացումը պատմում է մարդու մասին, ով լինելով տիեզերական էակ, հոգու մեջ կրելով տիեզերական ճանաչողությունն ու իմաստությունը` ծնվում է՝ իր առաջ խնդիր ունենալով անցնել փորձություններով ու կոփել սեփական հոգին: Ներկայացումն ինտերակտիվ է:

Կարևոր է, որ հանդիսատեսը վերջինիս մեջ ներգրավված լինի և՛մտքով, և՛ հոգով : Արտիստի կողմից հանդիսատեսին ուղղված որոշ հարցադրումներ ենթադրում են ոչ թե կոնկրետ պատասխաններ, այլ ուղղորդում են հադիսատեսին դեպի ինքնաճանաչողություն՝ ներկայացման կարևորագույն մեխերից մեկը:

Արտիստը բեմում ստեղծում է մի կերպար, որը ներկայացման ընթացքում ձևավորում է սեփական փորձառությունը, ինչը պարբերաբար հակադրվում է հադիսատեսին՝ դիտարկելով նրան որպես հասարակություն, պարբերաբար ամբողջանում և նույնանում է վերջինիս հետ՝ նրանցից յուրաքանչյուրին դիտարկելով որպես անհատ:

Այս էքսպերիմենտի հեղինակը՝ երիտասարդ ստեղծագործող Լուսի Մունան իր նախորդ բեմադրություններում ևս օգտագործում է մարդու ենթագիտացության վրա ներազդելու որոշակի գործիքներ, վստահ լինելո , որ արվեստում բարդագույն թեմաները ունկնդրին հասանելի կարող են լինել՝ ոչ թե տրամաբանությամբ, այլ զգացողության միջոցով ենթագիտակցության շերտերում նստավծքներ տալով:

Լուսին նշում է , որ չնայած ոլորտում շատ կան կարծրացած կաղապարներ իրեն վիճակվել է ձեռք բերել անպիսի գործընկերնե , ովքեր բացի նրանից, որ ավելի փորձառու են, նաև առանձնանում են իրենց հետաքրքիր և թռիչքային մտածողությամբ: Նրանց մեջ Լուսին առանձանցնում է ռեժիսոր- դերասան Արմեն Թովմասյանին, ով այս ներկայացման վրա աշխատում է որպես ռեժիսոր, և նկարիչ, Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրեն Սարգիս Հովհանիսյանին, ով աջակցում է նախագծի իրագործմանը: Ներկայացումը տեղի կունենա Նիկոլայ Նիկողոսյան Մշակութային հիմնադրամի արվեստային հատվածում, հանդիսատեսը նստելու է քանդակների կողքին:

Խաղի միջոցով դեպի հանդիսատեսն ուղղորդված մտքի և հոգու լարումը բերում է հոգեբանական այնպիսի վիճակի , երբ մարդը խնդիրների հետ բախումից հետո սկսում է ելքեր փնտրել: Որպես ռեժիսորական մոտեցում,ներկայացման վերջում արտիստը ներքին խնդիրների հաղթահարման համար այնպիսի լուծում է առաջարկում,որի տեխնիկապես կիրառումը <performing art>-ի հետաքրքիր մոտեցում է: Հոգեբանական, մեդիտացիոն, վիզուալիզացման որոշակի գործիքներ կիրառելով՝ արտիստն աշխատում է հանդիսատեսի ենթագիտակցության հետ, ներշնչելով դրականն ու լուսավորը:

Ներկայացման ընթացքում օգտագործվում են նաև 320 հերց հաճախականության մեջ գտնվող թրթիռներ (վիբրացիաներ),որոնք հեշտացնում են հանդիսատեսի ենթագիտակցության հետ աշխատանքը: Ամբողջ ներկայացումն ինքնին, հեգեբանական նորարարական թերապիա է, որն ուղղորդելու է դեպի բարձր վիբրացիաներ, դեպի դրականի և լույսի ձգտումը:

Ստեղծագործական թիմը հասկանում է, որ նմանօրինակ ներկայացումը հնարավոր է և բախվի ծայրահեղ քննադատության, բայց նրանք վստահ են , որ արվեստագետի կարևորագույն հատկություններից մեկն էլ պրպտող և համարձակ լինելն է: