Ջիմ Քերին նկարել է երեխային ծեծող Դոնալդ Թրամփին

Դերասան Ջիմ Քերին Time ամսագրի շապիկին նկարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը փոքրիկ երեխայի է ծեծում. այսպես նա արձագանքել է պարբերականի իսկական շապիկին, որի վրա Թրամփի և լաց լինող փոքրիկ մեքսիկուհու նկարներով կոլլաժ է պատկերված։ «Ես ուղղել եմ Time-ի սկանդալային շապիկը։ Այսպես ավելի լավ է։ Շնորհակալություն մի հայտնեք»,– Twitter-ում գրել է Քերին։

Time-ի շապիկին գրված էր. «Բարի գալուստ Ամերիկա», Քերիի նկարի վրա գրված է՝ «Ահա քո իրավական երաշխիքները»։

Վերջերս Դոնալդ Թրամփին հաճախ են քննադատում անօրինական ներգաղթյալների ընտանիքների նկատմամբ միգրացիոն ծառայության քաղաքականության համար. երեխաներին բաժանում են ծնողներից և ամերիկյան հատուկ կացարաններում տեղավորում։

Աղբյուրը՝ 1in.am