Հայաստանը ողջունում է Թրամփի ու Կիմ Չեն Ինի հանդիպումը

Հայաստանի արտգործնախարարությունը Twitter–ի պաշտոնական էջում գրառում է հրապարակել, որը վերաբերվում է Հյուսիրային Կորեային ու ԱՄՆ–ին։

Երևանը ողջունում է Սինգապուրում հունիսի 12–ին կայացած պատմական գագաթնաժողովը, որին ներկա են եղել ԱՄՆ ու Հյուսիրային Կորեայի առաջնորդները։ ՀՀ ԱԳՆ Twitter–ի էջի հաղորդագրության մեջ ասված է.

«Մենք դիտարկում ենք դա որպես քայլ` ուղղված համակողմանի լուծում գտնելուն, որը կնպաստի Կորեական թերակղզում տարաձայնությունների հաղթահարմանն ու լարվածության նվազեցմանը»,  – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Թրամփն ու Կիմ Չեն Ինը ԱՄՆ և ԿԺԴՀ առաջին նախագահներն են, որոնք հանդիպել են միմյանց։

Աղբյուրը՝ armeniasputnik.am