ԱՄՆ-ը սպառնում է զրկել Թուրքիային կործանիչներից ու հանել ռազմական նախագծերից

Ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային կարող է դադարեցվել՝ Ռուսաստանի հետ Անկարայի համագործակցության պարագայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուեսս Միտչելը, փոխանցում է Ria-ն:

Մասնավորապես, Վաշինգտոնն անհանգստացած է այն հանգամանքից, որ պաշտոնական Անկարան մտադիր է Ռուսաստանից գնել Су-57 նորագույն կործանիչներ:

«Եթե թուրքական կողմը շարժվի ռուսական նորագույն զինտեխնիկայի ձեռքբերման տարբերակով, դա ավտոմատ կերպով նրան դուրս կմղի ամերիկյան ռազմական նախագծերից,  նաեւ կխզվի կործանիչների մատակարարման համաձայնությունը»,-ասել է Միտչելը:

Նշենք, որ Անկարայի ու Վաշինգտոնի միջեւ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությամբ, առաջին F-35-ը Թուրքիային պետք է մատակարարվի արդեն հունիսին:

Աղբյուրը՝ armtimes.com