«19 տարի անպտղության դեմ պայքարող ընտանիքը սպասում է իր առաջնեկին». «ՀԱՅ» Ասոցիացիա

«ՀԱՅ» Ասոցիացիա հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է հրապարակել և կից տեսանյութ տեղադրել.

«19 տարի անպտղության դեմ պայքարող ընտանիքը սպասում է իր առաջնեկին:
Իսկ Դուք մտածում էիք, թե փոքր ներդրումներն ի զորու չե՞ն հրաշք գործելու: Կարծում էիք դա անհնարին կամ դժվա՞ր է. ո՛չ, ամենևին: Մեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել մի նոր մանկան լույս աշխարհ գալուն, մեզանից յուրաքանչյուրը կարող է երջանկության պատճառը դառնալ բոլոր այն զույգերի, ովքեր տարիներ շարունակ երազում են զգալ ծնող դառնալու բերկրանքը: Իսկ ի՞նչ է մեզանից պահանջվում դրա համար: Կարծես այնքան էլ մեծ բան չէ. ամսական փոխանցված Ձեր փոքրիկ լուման կարող է հայ ընտանիքներն ամբողջացնելու հիմք հանդիսանալ՝ նպաստելով տասնյակ ու հարյուրավոր հայ մանուկների լույս աշխարհ գալուն:
«Հայ» Ասոցիացիա բարեգործական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր այն բարի մարդկանց, ովքեր իրենց փոխանցումներով աջակցեցին այս ընտանիքի երկար սպասված համալրմանը:
Շարունակում ենք նույն կերպ՝ Ձեզ հետ միասին երջանկացնելու հաջորդ ընտանիքին»: