ԱՄՆ-ից և Եվրամիությունից հայերին կարտաքսեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրի հավաստմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությունից հետո ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում դադարեցվել է ՀՀ քաղաքացիների քաղաքական ապաստան հայցելու գործերի քննությունը:

«Նման գործերը միանգամից մերժվում են, քանի որ համարվում է, որ Հայաստանը այլևս ունի ժողովրդավարական իշխանություններ, որոնք ապահովում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Քանի որ քաղաքական ապաստանի հիմքեր չկան, ՀՀ բոլոր քաղաքացիները կարտաքսվեն ժողովրդավարական Հայաստան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: