Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել են հարսանեկան նվերներից՝ հօգուտ բարեգործության

Արքայազն Հարին և նրա հարսնացուն՝ Մեգան Մարքլը որոշել են հրաժարվել հարսանեկան նվերներից և խնդրում են բոլոր ցանկացողներին գումարը նվիրաբերել բարեգործության կարիքների համար։ Այս մասին հաղորդվում է Քենսինգտոնյան պալատի հայտարարության մեջ, որ հրապարակվել է երկուշաբթի օրը։

«Արքայազն Հարին և Միսս Մեգան Մարքլը անչափ շնորհակալ են իրենց նշանադրության մասին հայտարարության պահից իրենց նկատմամբ ցուցաբերված բարյացակամ վերաբերմունքի համար, և ցանկանում են, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ իրենց վրա զգան այդ մեծահոգությունը»,– ասվում է թագավորական ընտանիքի հայտարարության մեջ։ Այդ կապակցությամբ զույգը խնդրում է բոլորից, ով որ կցանկանա նշել տոնը, գումար փոխանցել բարեգործական կազմակերպությանը և ոչ թե հարսանեկան նվեր ուղարկել»։

Հայտարարության մեջ նաև նշված են յոթ հիմնադրամներ, որոնք Հարին և Մեգանն ընտրել են այս ակցիայի համար։ Ընդ որում նշվում է, որ նրանցից ոչ մեկը «պաշտոնական հարաբերություններ չունի այս կազմակերպությունների հետ»։

Աղբյուրը՝ 1in.am