Իլոն Մասկի անվճար ինտերնետը հասանելի կլինի մյուս տարի

Կապի ԱՄՆ դաշնային հանձնաժողովը հավանություն է տվել SpaceX –ի՝ մոլորակի ցանկացած կետից ինտերնետի հասանելիության նախագծին:

Իլոն Մասկը ուղեծիր կհանի հազարավոր արբանյակներ և ամբողջ մոլորակին անվճար wi-fi կբաժանի:

Ընդհանուր առմամբ Space X-ը նախատեսում է 12000 սարքավորում գործարկել՝ ցածր, երկրին մոտ ուղեծրի վրա: Արբանյակների կեսից ոչ պակաս մասը պետք է բաց թողնվեն ավելի քան հազար կիլոմետր բարձրության վրա ոչ ուշ քան մինչև 2024 թվականի մարտ ամիսը:

Առաջին արբանյակները բաց կթողնվեն արդեն հաջորդ տարի: Առաջին փուլում նախատեսվում է 800 արբանյակ գործարկել, որը ինտերնետ հասանելիություն կապահովի ԱՄՆ և հարակից տարածաշրջաններին՝ ամբողջությամբ:

Աղբյուրը՝ 1in.am