Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին ոստիկանությունը 100 հազար մարդու է սպասում

Բրիտանական ոստիկանությունը սպասում է, որ արքայազն Հարիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքին ամբողջ աշխարհից շուրջ 100 հազար մարդ Վինձոր կժամանի։ Դրա հետ կապված՝ իրավապահները խստացված անվտանգության միջոցառումներ են ձեռնարկում, հաղորդում է ВВС-ն։

«Դա կլինի Թեմզայի հովտում ոստիկանության պատմության ընթացքում ամենախոշոր գործողություններից մեկը»,-ասվում է ոստիկանության հայտարարությունում։

Քաղաքում մեծացնում են իրավապահների թիվը, որոնք կհետևեն անվտանգությանը։ Քաղաքի կենտրոն ուղևորվող մարդկանց մոտ վտանգավոր իրերի առկայությունը կստուգեն հատուկ սարքերի միջոցով։

Հիշեցնենք, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հասրանիքը տեղի կունենա մայիսի 19-ին։

Աղբյուրը՝ 1in.am