YouTube-ում նոր և վտանգավոր վիրուս են հայտնաբերել

Կիբերանվտանգության մասնագետները հայտնել են նոր վիրուսի հարձակման մասին, որը կարող է գողանալ օգտատերերի ֆայլերը և արգելափակել օգտահաշիվների հասանելիությունը։ Մանրամասներն իրենց բլոգում հրապարակել են Dr.Web ընկերության փորձագետները։

Trojan.PWS.Stealer.23012 և Trojan.PWS.Stealer.23198 մոդիֆիկացիաներով վիրուսը էկրանները սքրինշոթ է անում և համակարգչից տեքստային ֆայլեր ու լուսանկարներ պատճենում։

Ապահովված չեն նաև բրաուզերներում պահպանված մուտքանուններն ու գաղտնաբառերը։ Ստացված տեղեկությունը վիրուսը պահում է արխիվում և չարագործներին է ուղարկում։

Վիրուսը տարածվում է YouTube-ում հղումների և մեկնաբանությունների միջոցով՝ օգտակար հավելվածների և համակարգչային խաղերի ծածկագրերի տեսքով։ Խոցելի են Windows հարթակով աշխատող համակարգիչները։

Աղբյուրը՝ 1in.am