Ամերիկուհին տապակել է չիհուահուային՝ կարծելով, թե նրա մեջ «զետեղվել» է իր նախկին զուգընկերը

ԱՄՆ Օրեգոն նահանգի բնակչուհի Նոել Ջորջիա Մուրին ձերբակալել են շան սպանության մեղադրանքով։ Ոստիկանության տվյալներով՝ կինը չիհուահուային տապակել է վառարանում։

28-ամյա Մուրի խոսքով՝ շան մեջ է իր նախկին զուգընկերը։ Ոստիկանության հաշվետվությունում ասվում է, որ կնոջ բնակարանում, երբ իրավապահները ժամանել են, խանձված մազերի և մսի հոտ էր տարածվել։

Նշվում է, որ նակինում Մուրը այլ արաքների պատճառով բժիշկների ուշադրության կենտրոնում է հայտնվել։

Աղբյուրը՝ 1in.am