Աճուրդի է դրվել Սթիվ Ջոբսի աշխատանքի ընդունման հարցաթերթիկը (լուսանկար)

RR Auction առցանց ընկերությունը աճուրդի է դրել Սթիվ Ջոբսի աշխատանքի ընդունման մասին 1973թ. հարցաթերթիկը: Աճուրդը կսկսվի մարտի 15-ին:

Որպես իր ուսումնառության վայր Ջոբսը նշել է Փորթլենդի հումանիտար Ռիդ-քոլեջը: Հատկանշական է, որ հարցաթերթիկում նա նշել է, որ հեռախոս չունի:

Իր հատուկ ունակությունների վերաբերյալ Ջոբսը նշել է՝ «ինժեներ-էլեկտրոնիկա/ինժեներ կոնստրուկտոր», և համակարգչի ու հաշվիչի առկայությունը:

Apple-ի ապագա ղեկավարը հատուկ հետաքրքրություն է  արտահայտել թվային տեխնոլոգիաների նկատմամբ և նշել իր աշխատանքային փորձը Hewlett Packard-ում:

Առայժմ հարցաթերթիկի համար առավելագույն դրույքաչափը 50 հազար դոլար է:

Աղբյուրը՝ 1in.am