Chrome-ն իր օգտագործողներին է ներկայացնելու պահպանված գաղտնաբառերն արտահանելու պարզ եղանակ

Շուտով մենք կկարողանանք Chrome-ում պահպանած մեր գաղտնաբառերը արտահանել տեքստային ֆայլի վրա (CSV)՝ դրանք հեշտությամբ այլ տեղերում ներմուծելու համար: Այդ գործառույթը հասանելի կլինի բրաուզերի հաջորդ՝ կայուն տարբերակում: Այն կկարողնանք գտնել «Կարգավորումներ» բաժնի «Պահպանված գաղտնաբառեր» ենթաբաժնում` «Գաղտնաբառերի արտահանում» անվանմամբ:

Գաղտնաբառերի արտահանումը կարող է պետք գալ, եթե դուք պլանավորեք տեղափոխվել այլ բրաուզեր կամ հարթակ: Չնայած մեծ թվով ծրագրեր ունեն Chrome-ից գաղտնաբառեր արտահանելու գործառույթը, այդուհանդերձ շատ հաճելի կլինի ունենալ դրանց արտահանման առավել հեշտ տարբերակ:

Աղբյուրը՝ 1in.am