Ֆրենսիս Մակդորմանդից գողացել են «Օսկարը»

«Օսկար» մրցանակաբաշխության արարողութունից հետո կազմակերպված երեկույթի ժամանակ Դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդից գողացել են արձանիկը: Այդ մասին հաղորդում է NME-ն:

Նշվում է, որ մի տղամարդ խլել է արձանիկը, երբ դերասանուհին շփվում էր այլ հյուրերի հետ:

Գողին հաջողվել է թաքնվել: Լրագրողները հայտնում են, որ տեսել են, թե Մակդորմանդն ինչպես է լաց լինում փողոցում՝ գողացված արձանիկը գտնելու բոլոր անհաջող փորձերից հետո:

Ավելի ուշ միջոցառման լուսանկարչին հաջողվել է բռնել հանցագործին: Արձանիկը վերադարձվել է դերասանուհուն: Արձանիկը հետ ստանալու մասին տեղեկությունը հաստատում է դերասանուհու ներկայացուցիչը:

Մակդորմանդը մրցանակ ստացել է՝ որպես լավագույն դերասանուհի՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերի համար:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին հարբած Լոուրենսի լուսանկարները, ով ողջագուրվում էր անծանոթների հետ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ:

 Աղբյուրը՝ 1in.am