Անջելինա Ջոլին հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում

Անջելինա Ջոլին արդեն 20 տարի ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է և պարբերաբար ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ մարդասիրական առաքելություններով:

Այս անգամ 42-ամյա դերասանուհին հայտնվել է միջազգային սեքս-սկանդալի կենտրոնում:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարը տասնյակ բողոքներ է ստացել Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի կարիքավոր անձանց օգնության կետերի աշխատողների անպատշաճ վարքագծի վերաբերյալ: Այդ կետերը գտնվում են Ջոլիի պատասխանատվության տակ:

Հայտնի է, որ բոլոր բողոքները ներկայացվել են անցյալ տարվա ընթացքում: Նրանցից մի քանիսում խոսվում է անչափահասների մասին:

Աղբյուրը՝ 1in.am