Մոտ 70 մլն դոլար. Պիկասոյի կտավներից մեկը վաճառվել է Sotheby’s-ի աճուրդում

20-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկի՝ Պաբլո Պիկասոյի «Բերետով ու վանդակավոր զգեստով կինը» կտավը Sotheby’s-ի կազմակերպած աճուրդում վաճառվել է 69.4 մլն դոլարով:

Ինչպես նշվում է աճուրդի տան ինստագրամյան էջում, կտավը ստեղծվել է 1937թ.: Դրանում պատկերված է Պիկասոյի ընկերուհին, բնորդուհին ու մուսան՝ Մարիա Թերեզա Վալտերը:

Հետաքրքրական է, որ կտավի ստեղծումից 2 տարի առաջ, կինը նկարչի համար աղջիկ է լույս աշխարհ բերել:

Նախքան աճուրդի հանվելը՝ կտավը ցուցադրվել էր Հոնկոնգում, Թայբեյում, Լոնդոնում և Նյու Յորքում:

Աղբյուրը՝ tert.am