ԱՄՆ-ում ուսուցիչը ստորացրել է սևամորթ աշակերտին

Ամերիկյան Բրոնքս քաղաքի դպրոցներից մեկում տհաճ միջադեպ է գրանցվել: Սպիտակամորթ ուսուցչուհին երեխաներին պատմել է ստրկատիրական հասարակարգի մասին: Որպեսզի աշակերտներն ավելի լավ պատկերացնեն, թե ինչպես են սևամորթ ստրուկների հետ վարվել նրանց տերերը, ուսուցչուհին գրատախտակի մոտ է կանչել աֆրոամերիկացի երեք աշակերտների և նրանց խնդրել է, որպեսզի փորի վրա պառկեն գետնին:

«Հիմա  դու հասկանու՞մ ես՝ ինչ է նշանակում ստրուկ լինել: Ինչպե՞ս ես զգում քեզ այդ կարգավիճակում»,-  ոտքով հրելով պառկած աշակերտուհուն՝ հարցրել է  Պատրիսիա Քամմինգս անունով ուսուցչուհին, ապա ոտքը  դրել է աղջկա  վրա:

Երեխաներն այս միջադեպի մասին պատմել են ծնողներին, և դպրոցում մեծ աղմուկ է բարձրացել: Ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից, սակայն ոչ թե ընդմիշտ, այլ ընդամենը մի քանի օրով: Աֆրոամերիկացի աշակերտների ծնողները շարունակում են պայքարել, որպեսզի կնոջն այլևս թույլ չտան դասավանդել դպրոցում:

Աղբյուրը՝ life.panorama.am