Կալիֆոռնիան թույլատրեց անվարորդ ավտոմեքենաների երթևեկությունը

Ինչպես հայտնել է The Financial Times-ը, ավելի վաղ ինքնակառավարվող ավտոմոբիլները կարող էին երթեւեկել սոսկ ղեկի առջեւ մարդու ներկայությամբ, որը կարողանար արտակարգ իրավիճակում ստանձնել կառավարումը։

Ի դեպ, առաջին փուլում մարդու մասնակցությունից լիովին ազատվել չի հաջողվի. ավտոմեքենային հեռավորությունից կհետեւի գործարկուն: Սակայն այժմ ընկերությունները կարող են ճանապարհներ դուրս բերել ավտոմոբիլներ առանց ղեկի, ոտնակների եւ վարորդների համար այլ ատրիբուտների: Իշխանությունների թույլտվությունն ստանալու համար ինքնաղեկասարքով ավտոմոբիլներ արտադրողները պետք է ապացուցեն անվտանգության բոլոր ստանդարտների պահպանումը:

Բացի դրանից, նրանք պետք է ներկայացնեն գործողությունների պլան ոստիկանության աշխատակիցների կողմից անվարորդ ավտոմեքենաների կանգնեցման դեպքում: Կանոնները մշակվում էին ավելի քան երեք տարի եւ անհամբերությամբ էին սպասվում այն ընկերությունների կողմից, որոնց կենտրոնակայանները գտնվում են Սիլիցիումային հովտում: Ներկայում Կալիֆոռնիայում ինքնակառավարվող ավտոմոբիլներ են փորձարկում շուրջ 50 ընկերություններ, ներառյալ Alphabet-ը, Uber-ը, Apple-ը, GM-ն, Ford-ը եւ Toyota-ն, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Աղբյուրը՝ 168.am