«Ցավում ենք». KFC-ն բրիտանացիներից ներողություն է խնդրել հավի մսի պակասի պատճառով

KFC ընկերությունը ներողություն է խնդրել արագ սննդի ցանցի սիրահարներից հավի մսի պակասի համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ օրաթերթերում հայտնվել է հավի թևիկների դատարկ դույլի լուսանկար: Դրա վրա KFC-ի փոխարեն՝ գրված է եղել FCK, իսկ լուսանկարի տակ՝ գրառում. «Մենք ցավում ենք»:

Շատ բրիտանացիներ այդ ներողությունը դրականորեն են ընդունել: Համացանցում մեկնաբանություններում օգտատերերը գրել են, որ դա հրաշալի ռազմավարություն է KFC-ի համար ճգնաժամային շրջանում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի 7 կոմսություններում հավի մսի պակասի պատճառով փակվել են KFC ռեստորանների մասնաճյուղերը:

Աղբյուրը՝ 1in.am