Google-ը ծրագրում է կանխատեսել մարդու մահը

Google ընկերության DeepMind ստորաբաժանումը զբաղվում է արհեստական ինտելեկտի մշակմամբ, որը կկանխատեսի փոփոխությունները հիվանդի վիճակում, որոնք կարող են տանել մահվան։

Մշակողմերը մտադիր են նախագիծն իրականացնել ԱՄՆ վետերանների հարցերով նախարարության հետ համատեղ։ Ներկայում փորձագետները հավաքել են մոտ 700 հազար նախկին զինծառայողների հիվանդությունների նեյրոցանցերը, որոնք կուսումնասիրվեն՝ որոշ հիվանդությունների վաղ հայտնաբերման համար (երիկամային սուր անբավարարություն կամ թոքաբորբ)։ Մասնագետները որոշել են վերլուծել հենց այդ ախտորոշումները, քանի որ դրանք հաճախ ի հայտ են գալիս հիվանդների մոտ հանկարծակի կամ առանց ախտանշանների։

Փորձագետներն ընդգծում են, որ բուժհաստատություններում հիվանդների մահվան բոլոր դեպքերի 11 տոկոսը պայմանավորված է հիվանդի ինքնազգացողության վատացմամբ, իսկ հիվանդի օրգանիզմում փոփոխությունները միշտ չէ, որ կարելի է ի հայտ բերել բուժման վաղ փուլում։

Աղբյուրը՝ 1in.am