Մարկ Հեմիլն աստղի է արժանացել Հոլիվուդյան փառքի ծառուղում

Ամերիկացի դերասան Մարկ Հեմիլը, որն առավել հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարում Լյուկ Սքայուոքերի դերով, անվանական աստղի է արժանացել Հոլիվուդյան փառքի ծառուղում:

Ինչպես տեղեկացնում է Variety պարբերականը, աստղի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մարտի 8-ին: Դերասանը կդառնա թվով 2630-րդ աստղի դափնեկիրը:

Ակնկալվում է, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա կգտնվեն ռեժիսոր Ջորջ Լուկասը և դերասան Հարիսոն Ֆորդը:

«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից բացի Հեմիլը նկարահանվում է հեռուստատեսային նախագծերում և անիմացիոն կերպարներ է հնչյունավորում:

Աղբյուրը՝ tert.am